ՈՒկրաինայի պատճառով երրորդ համաշխարհային պատերազմ չի լինի՝ հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Ես չեմ սկսել այս պատերազմը, դա Բայդենի համաձայնությունն էր։ Ես եկա, և դա լիակատար անկարգություն էր։ Դա կարող էր հանգեցնել երրորդ համաշխարհային պատերազմի։ Դա տեղի չի ունենա, մեզ կհաջողվի կանգնեցնել դա։ Ես կարծում եմ, որ նախագահ Պուտինի հետ իմ հարաբերությունների շնորհիվ դա տեղի կունենա շատ արագ»,- հավաստիացրել է Թրամփը։               
 

Դիմում՝ առաջին Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին

Դիմում՝ առաջին Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին
24.09.2025 | 13:46

Հարգելի պարոն Նախագահ:

Նիկոլ Փաշինյանի հասցեին քննադատական Ձեր վերջին հայտարարությունները մեծ արձագանք են առաջացրել հանրության մեջ, հսկայական տարածում ստացել լրատվամիջոցներում և սոցցանցերում:

Լիովին ընդունելով Ձեր հնչեցրած քննադատության արդարացիությունն ու ճշմարտացիությունը` խնդրում եմ Ձեզ հաշվի առնել մի նուրբ հանգամանք: Երկրի ղեկին կանգնած է հոգեկան խանգարումներով և հիստերիկ նոպաներով կառավարվող մի անձնավորություն, որին Ձեր, որքան էլ ճշգրիտ, բացահայտումները հանում են հավասարակշռված վիճակից, առաջացնում էլ ավելի խորը հիստերիկ նոպաներ և անքնություն, ինչը կարող է երկրի անվտանգության և կայունության համար լուրջ, անգամ ցնցումային, հետևանքներ ունենալ, ինչպես անցյալում բազմիցս եղել է:

Մթագնած այս վիճակում Նիկոլ Փաշինյանը պատրաստ է անգամ սուտ մատնություն կատարել սեփական երկրի դեմ և Ադրբեջանի նախագահ Ալիևի կողմից Հայաստանի դեմ կազմակերպված «Նյուրնբերգյան» ֆեյք-դատավարության համար կեղծ ցուցմունքներ տալ Հայաստանի Հանրապետության դեմ:

Սուտ ցուցմունքներ կտա, բայց չի բացահայտի 2019 թվականին իր կողմից մերժված Մինսկի խմբի խաղաղության պլանը, խուսափելով Արցախյան խնդրի շուրջ փաստերի վրա հիմնված բանավեճից և 2020 թվականին բանակցություններից հրաժարվելու ևՀայաստանը աղետաբեր պատերազմի մեջ ներքաշելու փաստերի ապացույցների բացահայտումից:

Իրավիճակը լուրջ է, պարոն Նախագահ: Հիվանդը արդեն շփոթում է հապավումների տառերը, առաջարկում հանրային բանավեճ կալանավայրի խցիկում, զառանցում ինչ-որ «խաղաղության գոտու» և «սնուցող մայրերի» մասին:

Հաշվի առնելով, որ Նիկոլ Փաշինյանի հետ Ձեր բանավեճի մասին երևակայելն անգամ հղի է երկրի ղեկավարի հոգեկան վիճակի քայքայման վտանգով և Հայաստանի անվտանգության համար լրջագույն սպառնալիքներով, խնդրում եմ ինձ տաք լիազորություն Ձեր անունից մասնակցելու Փաշինյանի հետ բանավեճում: Խոստանում եմ թերապևտիկ զգալի էֆեկտ:

Լևոն ԶՈՒՐԱԲՅԱՆ

Դիտվել է՝ 1551

Մեկնաբանություններ